loader
GQ Middle East-ի առաջին համարի շապիկը

GQ Middle East-ի առաջին համարի շապիկը

BoF-ը հրապարակել է GQ Middle East ամսագրի առաջին համարի շապիկը, որի հերոսն է դարձել ամերիկացի դերասան Ռամի Մալեկը: Նկարահանման հեղինակը GQ USA-ի նախկին կրեատիվ տնօրեն Ջիմ Մուռը և լուսանկարիչ Փեգի Սիրոտան: GQ Middle East-ի խմբագրությունը տեղակայված է Դուբայում և վաճառվելու է Էմիրություններում, Սաւոդյան Արաբիայում, Քուվեյթում, Քաթարում, Բահրեյնում, Օմանում և Լիբանանում:

Սակայն, պարբերականի հիմնական խնդիրը ռեգիոնում ԼԳԲՏ-համայնքի աջակցությունն է, ինչը, ըստ GQ-ի աշխատակիցների խոստովանությամբ, այնքան էլ տիպիկ չէ Մերձավոր և Միջին Արևելքի մեդիայի համար: «Մենք մտադիր չենք կոնսերվատիվ լինել և չենք պատրաստվում զգուշանալ: Ցանկանում ենք ռիսկի դիմել և փորձել պրոգրեսի հասնել»,- նշել է GQ Middle East-ի գլխավոր խմբագիր Ադամ Բայդավին: GQ-ի նոր տարբերակի առաջին համարն արդեն վաճառքում է:
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս