loader
Գվինեթ Փելթրոուն ներկայացրել է արդեն անկախ Goop ամսագրի երրորդ համարը

Գվինեթ Փելթրոուն ներկայացրել է արդեն անկախ Goop ամսագրի երրորդ համարը

Համացանցում հայտնվել է Goop լայֆսթայլ-ամսագրի երրորդ համարի շապիկը, որը հիմնել է Գվինեթ Փելթրոուն: Նախկինում այն թողարկվում էր Conde Nast հրատարակչության կողմից, սակայն այս ամառ պարզ է դարձել, որ ընկերությունը դադարեցնում է Փելթրոուի հետ համագործակցությունը:

Նոր թողարկման շապիկին «Sh*t No One Tells You» կոչն է և մոդել Լիլի Կեբեդեի լուսանկարը: Համարը նվիրված է տհաճ կամ, պարզապես, շատ կարևոր բաներին, որոնք, որպես կանոն, ոչ ոք իրար չի ասում:

«Այլոց հետ մրցակցելը վնասակար է: Ինքդ քեզ հետ մրցակցելը՝ օգտակար: Մաքսիմալ կենտրոնացեք այն բանի վրա, թե ինչ եք ցանկանում հասցնել»,- գրել է Փելթրոուն խմբագրական խոսքում:

Goop-ի կոնտենտ-տնօրեն Էլիզ Լոնենը նշել է, որ պարբերականի թիմը զարգացնելու է նրա դիստրիբուցիան և կաշխատի անել այնպես, որ ամսագիրը հայտնվի ամեն սպա-կենտրոնում և կուրորտում: Նրա կարծիքով, Conde Nast-ի հետ նման բանն անհնար էր: Լոենը նաև նշել է, որ հրատարակչատան հետ հրաժեշտն «ընկերական» է անցել, իսկ ամսագրի թողարկմանն ընկերության փորձառու պրոֆեսիոնալների մասնակցությունը (հատկապես Աննա Վինտուրի) շատ օգտակար էր:

Այժմ Goop-ը թողարկվելու է որպես անկախ պարբերական, իսկ նրա տարածմամբ զբաղվելու է Oehler Media ընկերությունը: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս