loader
Հայտնի մոդելները՝ ռուսական Vogue-ի հոբելյանական շապիկին

Հայտնի մոդելները՝ ռուսական Vogue-ի հոբելյանական շապիկին

Vogue Russia-ն հրապարակել է սեպտեմբերյան հոբելյանական համարի շապիկը: Ամսագրի 20-ամյակին նվիրված թողարկման հերոսուհիներն են Նատալյա Վոդյանովան, Նատաշա Պոլին և Իրինա Շեյքը: Մոդելները հանդես են եկել Saint Laurent ծաղկավոր նախշազարդով փայլուն մինի-զգեստներով և Prada արևային ակնոցներով: Նկարահանման հեղինակը Ջամպաոլո Սգուրան է. ամսագիրն արդեն վաճառքում է հայտնվել:

Հիշեցնենք, որ ռուսական Vogue-ի առաջին համարը լույս է տեսել 1998 թվականին, որի շապիկին Քեյթ Մոսն ու Էմբեր Վալետան հանդես են եկել Կարմիր հրապարակի ֆոնին: Ամսագիրը հասցրել է 2 գլխավոր խմբագիր ունենալ՝ Ալյոնա Դոլեցկայան և Մաշա Ֆեդորովա: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս