loader
Interview ամսագիրը փակվում է

Interview ամսագիրը փակվում է

1969 թվականին հայտնի նկարիչ Էնդի Ուորհոլի կողմից ստեղծված Interview ամսագիրը դադարում է իր գոյությունը: Այդ մասին Twitter-ում հայտարարել է պարբերականի խմբագիր Էզրա Մարկուսը:

49-ամյա պատմությամբ ամսագրի փակման պատճառը սնանկությունն է: Ապրիլին ամսագիրը լքել են խմբագրական տնօրեն Ֆաբիեն Բարոնն ու կրեատիվ տնօրեն Կառլ Թեմփլերը, ում աշխատակիցները մեղադրում էին սեռական ոտնձգությունների մեջ: Բացի այդ, Բարոնն ու իր կինը՝ ոճաբան Լյուդիվին Փոյբլանկը ամսագրի դեմ դատարան են դիմել՝ աշխատանքի դիմաց, որպես չվճարված հոնորար, 600,000 դոլար պահանջելով:

Interview-ի նախկին հրատարակիչ Ջեյն Կանտցը, առանց տեսանելի պատճառի աշխատանքից ազատելու համար, ամսագրից 230,000 դոլար է պահանջում: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս