loader
Interview ամսագրի հիմնադիրը ինքն իրենից գնում է այն

Interview ամսագրի հիմնադիրը ինքն իրենից գնում է այն

Մայիսին Interview-ի գլխավոր խմբագիր Էզրա Մարկուսը հայտարարել է ամսագրի սնանկության և փակման մասին, իսկ հունիսին նրա հրատարակիչ Ջեյսոն Նիկիչը հայտարարել է, որ նախագծի նոր թիմն աշխատում է սեպտեմբերյան համարի վրա:

Կրեատիվ տնօրենի պաշտոնը թարմացված ամսագրում պետք է զբաղեցնի երգչուհի Ռիհաննայի ոճաբան Մել Օթենբերգը:

Հայտնի է դարձել, որ Interview-ի սեփականատեր Փիթեր Բրանտը ինքն իրենից 1,5 մլն դոլարով գնում է ամսագիրը:

Պարբերականի պարտքը կազմում է ավելի քան 3 մլն դոլար, սակայն Բրանտը ընկերության լիկվիդացման հայտ է ներկայացրել, ինչը նրան կօգնի խուսափել պարտքերի մարումից: Բացի այդ, սնանկության մասին հայտարարությունից ամիսներ առաջ, Բրանտը 8 մլն դոլարի ակտիվով Singleton LLC հոլդինգ է հիմնել: Գործարքը նախատեսում է փակել օգոստոսի 31-ին, տրանսգենդերային մոդել Հարի Նեֆի մասնակցությամբ շապիկով «նոր» Interview-ի առաջին համարի թողարկումից առաջ: Նկարահանման հնարավոր հեղինակներն են Ինեզ վան Լամսվեերդեն և Վինուդ Մաթադինն է: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս