loader
Կարին Ռոյթֆելդը թողարկում է ճապոնական CR Fashion Book ամսագիրը

Կարին Ռոյթֆելդը թողարկում է ճապոնական CR Fashion Book ամսագիրը

Ոճաբան և խմբագիր Կարին Ռոյթֆելդը հայտարարել է իր CR Fashion Book ամսագրի ճապոնական տարբերակի թողարկման մասին: Նոր պարբերականի վրա աշխատանքը մեկ տարի է տևել, իսկ առաջին համարը կթողարկվի այս աշնանը: «Ես մեծ հարաբերություններ ունեմ Ճապոնիայի հետ: Այդ երկրում դեռևս ամսագրեր են սիրում: Ճապոնացիների մոտ լավագույն գրախանութները հսկայական քանակությամբ ամսագրեր են վաճառում»,- ասել է Ռոյթֆելդը:

CR Fashion Book Japan-ի չափն ավելի մեծ է լինելու, սակայն ներսում նույն նյութերն են լինելու, ինչ օրիգինալ տարբերակում՝ ճապոներեն թարգմանված: Բացի այդ, համարում կլինի հատուկ նոր տարբերակի համար ստեղծված մեկ էքսկլյուզիվ նյութը: Ամսագրի շապիկը տարբերվելու է անգլալեզու տարբերակից, սակայն նրա հերոսը նույնն է լինելու, ինչ օրիգինալում: CR Fashion Book-ի 13-րդ համարը կթողարկվի սեպտեմբերի 13-ին. Ռոյթֆելդի խոսքերով, ամսագրի վիզուալ բաղկացուցիչը մի փոքր փոխվելու է, իսկ նկարահանումներն կանցկացվեն երիտասարդ լուսանկարիչների կողմից: Նախկինում, պարբերականի համար նկարահանում էին լուսանկարիչներ Բրյուս Վեբերն ու Մարիո Թեստինոն, սակայն ամսագիրը դադարել համագործակցել նրանց հետ, սեռական ոտնձգությունների մեջ մեղադրանքներից հետո: 
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս