Քայլի Ջեները դարձել է բրիտանական Glamour ամսագրի աշուն-ձմեռ նոր համարի 3 շապիկների հերոսուհին: Հիշեցնենք, որ ամսագիրն այժմ լույս է տեսնում դիջիթալ-ձևաչափով և տարեկան միայն 2 տպագիր համար է թողարկում՝ աշուն-ձմեռ և գարուն-ամառ:
Լուսանկարներում Kylie Cosmetics բրենդի հիմնադիրը տվյալ սեզոնի 3 բյութի-թրենդ է փորձել՝ փայլեր, դասական կարմիր շրթներկ և երեկոյան մինիմալիստական դիմահարդարում: Ջեները նաև էքսկլյուզիվ հարցազրույց է տվել, որում պատմել է իր ընտանիքի, հաջողության և այն մասին, թե ինչ է ուզում սովորեցնի իր դստերը՝ Սթորմիին: