loader
Քեյթ Բլանշեթը W ամսագրի նոր համարի խմբագիրն է

Քեյթ Բլանշեթը W ամսագրի նոր համարի խմբագիրն է

W Magazine-ը նոր համար է ներկայացրել, որը հրավիրված խմբագիր Քեյթ Բլանշեթի կողմից կանանց կողմից ստեղծվել է կանանց համար: Դերասանուհին նաև նկարահանվել է շապիկի համար: Պարբերականի գլխավոր խմբագիր Ստեֆանո Տոնկայի խոսքերով, նա Բլանշեթին հրավիրել է այն պատճառով, քանզի համոզված էր, որ դերասանուհին կցանկանա ակտիվ մասնակցություն ունենալ համարի ստեղծմանը:

Համարի նկարահանումը ստիլիզացրել է Love Magazine-ի հիմնադիր և գլխավոր խմբագիր Քեթի Գրանդը: Նա մոդել Ադրիանա Լիմին «շրջանից գլամուրային տնային տնտեսուհու» է վերածել, իսկ Dior-ի կրեատիվ տնօրեն Մարիա Գրացիա Կյուրին խոսել է ֆրանսիական տան և #MeToo շարժման ազդեցության մասին: Համարի այլ հերոսուհիներն են հայտնի կին-ռեժիսորներ Ավա Դյուվերնեյը և Անիես Վարդան, իսկ ընդհանուր թեմատիկան հայտարարված է, որպես «The Female Gaze» («Կանացի հայացք»): 
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս