loader
Լառա Սթոունը՝ ուկրաինական Vogue-ի սեպտեմբերյան շապիկին

Լառա Սթոունը՝ ուկրաինական Vogue-ի սեպտեմբերյան շապիկին

Ուկրաինական Vogue-ը հրապարակել է սեպտեմբերյան համարի շապիկը, որի հերոսներն են մոդել Լառա Սթոունը և «Թագը» սերիալի քորգեր Լիլին ու Փրինսը:

Կադրում Սթոունը Dior բրդյա կոստյումով և վինտաժային մետաքսյա թաշկինակով հանդես է եկել անգլիական ավանդական ոճում կալվածքի ֆոնին, իսկ մնացածներում Nina Ricci, Balenciaga և Miu Miu հագուստներով զբաղվում է այգեգործությամբ և զբոսնում է տարածքում:

Նկարահանման հեղինակը բելգիացի լուսանկարիչ Քվենտին դը Բրին է: Նոր համարն առաջին անգամ թողարկվել է մատտ-շապիկով: «Մեր նոր համարը նոր սեզոնին շնորհավորելու ինքնատիպ բացիկ է, որը շատ գեղեցիկ է լինելու: Ես զգում եմ դա»,- մեկնաբանել է ուկրաինական Vogue-ի գլխավոր խմբագիր Օլգա Սուշկոն: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս