loader
Լույս է տեսել The Art Newspaper-ի ֆրանսիական տարբերակի առաջին տպագիր համարը

Լույս է տեսել The Art Newspaper-ի ֆրանսիական տարբերակի առաջին տպագիր համարը

Վաճառքում է հայտնվել The Art Newspaper-ի ֆրանսիական առաջին տպագիր համարը, որն, ի սկզբանե, գոյություն ուներ միայն օնլայն-ձևաչափում: The Art Newspaper France-ի տպագիր համարները թողարկվելու են ամեն ամիս: «Սա երկիր է, որտեղ արվեստը առաջնահերթություններից մեկն է և ազգային հպարտության առարկա: Արվեստի շուկան այստեղ անգլիականից պակաս չէ»,- թերթի ֆրանսիական տարբերակի տպագրման կարևորության մասին ասել է The Art Newspaper-ի միջազգային ցանցի հրատարակիչը:

Ֆրանսիական տարբերակի վրա աշխատել է գեղարվեստական քննադատ և լրագրող Ֆիլիպ Ռենյեն, ով կարծում է, որ Փարիզը գեղարվեստական գլոբալ համայնքում շարունակում է զբաղեցնել կարևորագույն տեղը:

«Բազմաթիվ ֆրանսիացի վարպետները ներկայացված են միջազգային բեմում, այստեղ տեղակայված են աշխարհի հռչակավոր թանգարանները, ինչպես նաև գեղարվեստական շուկայի համար Ֆրանսիան մնում է նորությունների կարևորագույն աղբյուրը: Նրա պաշարները, այս առումով, անսպառ են»,- նշել է նա: Հիշեցնենք, որ The Art Newspaper-ը 1983 թվականին ստեղծվել է Ումբերտո Ալեմանդիի կողմից: Այսօր թերթը լույս է տեսնում անգլերեն, իտալերեն, հուներեն, չիներեն, ռուսերեն և ֆրանսերեն տարբերակներով: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս