loader
LVMH-ը և Kering-ը մոդելների համար առողջ ապրելակերպի կայք են թողարկել

LVMH-ը և Kering-ը մոդելների համար առողջ ապրելակերպի կայք են թողարկել

LVMH և Kering կոնցեռնները WeCareForModels.com մոդելների համար կայք են թողարկել, որում պատմելու են ճիշտ սննդակարգի, ֆիզիկական և հոգեբանական առողջության և աշխատանքի պայմանների պահպանման մասին:

Նախագծին աջակցել են Dior-ի կրեատիվ տնօրեն Մարիա Գրացիա Կյուրին, դիզայներ Ստելլա ՄակՔարթնին և Gucci-ի գործադիր տնօրեն Մարկո Բեզարին: Կայքում տեղադրել են նաև մտահղացման մասին նրանց կարծիքները:

«Մենք նորաձևության արդյունաբերության միասնական համայնք ենք և պետք է պատասխանատու լինենք, որպեսզի օգնենք մեկս մյուսին և հետևենք միմյանց անվտանգությանը»,- հայտարարության մեջ ասել է ՄակՔարթնին:

Հիշեցնենք, որ LVMH-ը և Kering-ը հրաժարվել են աշխատել XXS (ամերիկյան սանդղակով զրոյական չափ) չափի մոդելների հետ: Ամերիկայի նորաձև դիզայներների խորհուրդը (CFDA) սկսել է համագործակցել մոդելների հագնվելու փակ խցիկների ստեղծման համար Model Alliance կազմակերպության հետ:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս