loader
Միլի Բոբի Բրաունը՝ W ամսագրի նոր շապիկին

Միլի Բոբի Բրաունը՝ W ամսագրի նոր շապիկին

Միլի Բոբի Բրաունը հայտնվել է W Magazine-ի աշնանային համարի շապիկին: 14-ամյա դերասանուհու լուսանկարների հեղինակը բրիտանացի լուսանկարիչ Ալասդեր ՄակԼենանն է:

Կադրերում Միլին հանդես է եկել Էմի Ուայնհաուսի և 50-ականների ոճով սանրվածքով, լայն սև սլաքներով դիմահարդարմամբ և Calvin Klein-ի, Prada-ի և Gucci-ի հագուստով:

Համարի ներսում Բրաունի հետ հարցազրույցն է, որում նա խոսել է իր գլխավոր երազանքների և նպատակների, կանադացի ռեփեր Դրեյքի հետ ընկերության, ապստամբության և «Շատ տարօրինակ գործեր» սերիալի քասթինգի մասին: Դերասանուհու խոսքերով, նա միշտ երազել է հայտնվել W-ի շապիկին:
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս