loader
Միլիարդատեր Մարկ Բենիոֆը գնում է Time ամսագիրը

Միլիարդատեր Մարկ Բենիոֆը գնում է Time ամսագիրը

Salesforce կորպորացիայի ղեկավար Մարկ Բենիոֆը, իր կնոջ՝ Լինն Բենիոֆի հետ միասին, Meredith կոնգլոմերատից գնում են Time ամսագիրը: Միլիարդատերը պարբերականի համար 190 մլն դոլար կվճարի, գործարքը կավարտվի մեկ ամսվա ընթացքում: Meredith կորպորացիան Time Inc. հրատարակչատունը 2017 թվականին գնել է 1,8 մլրդ դոլարով. հրատարակչատան կազմում են նաև տասնյակ այլ ԶԼՄ-ները, որոնց թվում են Fortune, Life, People ամսագրերը:

Դեռևս հայտնի չեն Time Inc.-ին պատկանող այլ պարբերականների ճակատագրերը, սակայն խոշոր ԶԼՄ-ների առքը վերջին տարիներին միլիարդատերների թրենդն է դարձել: Օրինակ՝ անցած տարի Լորեն Փաուել Ջոբսն ու Պատրիկ Սուն Շիոնգը գնել են The Atlantic-ը և The Los Angeles Times-ը, իսկ Ջեֆ Բեզոսը՝ The Washington Post-ը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս