loader
Մոդելները Քենդալ Ջեներին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ

Մոդելները Քենդալ Ջեներին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ

Քենդալ Ջեները Love Magazine ամսագրին մասշտաբային հարցազրույց է տվել, որի մի մասը հրապարակվել է պարբերականի Instagram-ում և այլ մոդելների կողմից քննադատության ալիք է առաջացրել: «Հենց ամենասկզբից մենք ատ ուշադիր ընտրում էինք, թե որ ցուցադրություններում պետք է մասնակցեմ: Ես երբեք այն աղջիկներից չեմ եղել, ովքեր մեկ սեզոնի ընթացքում 30 շոուների են մասնակցում կամ չգիտեմ ինչ են անում»,- պատմել է Ջեները՝ ավելացնելով, որ, մոդելային կարիերայից բացի, զբաղվել է նաև այլ գործերով, արդյունքում «հոգեկան խանգարման եզրին» կանգնելով: Լեհ մոդել Մոնիկա Յագաչակը, ով մասնակցել է Prada, Fendi և Marc Jacobs բրենդերի ցուցադրություններին, հայտարարել է, որ Ջեների արտահայտությունը վիրավորում է մարդկանց 99%-ին, ովքեր աշխատում են ինդուստրիայում և խորհուրդ է տվել նրան ուշադրություն դարձնել իրական աշխարհին:

Դարիա Սթրոքոուսը իր Stories-ում Քեյթ Մոսի, Նատաշա Փոլիի, Կոկո Ռոշայի և Ջորդան Դանի լուսանկարներ է հրապարակել և նշել է, որ նաև 70 ցուցադրություն է լինում, իսկ նրանցով, ովքեր ունակ են այդքան շատ աշխատել, արժե հիանալ: Խորվատ թոփ-մոդել Ֆարետան Ջեներին «ծույլ» է անվանել, իսկ չերնոգորիացի մոդել Իրինա Ջուրանովիչը գրել է, որ «նախկինում երբեք այդչափ վիրավորված չի եղել»:  Ջեների ներկայացուցիչները հայտնել են, որ մոդելի արտահայտությունը կտրված էր կոնտեքստից և սխալ է ընկալվել. նրանց խոսքերով, նա հիանում է իր կոլեգաների ծանր աշխատանքով և նվիրվածությամբ: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս