loader
Netflix-ի աուդիտորիան աճել է 7,4 միլիոնով

Netflix-ի աուդիտորիան աճել է 7,4 միլիոնով

The Hollywood Reporter-ը հայտարարել է, որ Netflix ամերիկյան սթրիմինգային սերվիսի աուդիտորիան այս տարվա առաջին եռամսյակում աճել է 7,4 միլիոնով: Սա գերազանցել է ընկերության ղեկավարության սպասումները, որն ընդամենը 6,35 միլիոնի տեսություն էր տալիս: Բաժանորդների մեծ մասը ալիքին բերել է նոր արտասահմանյան շուկաների տիրապետումը: Այսպես, Netflix-ի ԱՄՆ-ից դուրս բնակվող նոր հանդիսատեսի քանակը 5,46 միլիոն է կազմել:

Այժմ սթրիմինգային սերվիսը հասանելի է աշխարհի ավելի քան 190 երկրներում: Տարեսկզբից Netflix-ի եկամուտը 3,7 մլրդ դոլար է կազմել: Միաժամանակ, նոր ֆիլմեր և սերիալներ ստեղծելու վրա ալիքը նախատեսում է 8 մլրդ դոլար ծախսել, որպեսզի Amazon-ին, Hulu-ին և HBO-ին մրցակցություն ստեղծի: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս