loader
New York Post թերթը Supreme լոգոտիպով նոր համար է թողարկել

New York Post թերթը Supreme լոգոտիպով նոր համար է թողարկել

New York Post ամերիկյան օրաթերթը առաջին էջին Supreme streetwear-բրենդի ֆիրմային լոգոտիպով նոր համար է թողարկել, որն արդեն դարձել է կոլեկցիոն և վերավաճառքի առարկա է դարձել. eBay-ում այն կարելի գնել ավելի քան 50 դոլարով (թերթի իրական արժեքը 1 դոլար է):

New York Post-ի հատուկ համարի թողարկումը համընկել է Supreme-ի աշուն-ձմեռ հավաքածուի ռելիզի հետ. հավաքածուն արդեն վաճառքում է, իսկ օնլայն-խանութում կհայտնվի օգոստոսի 23-ից: Սա Supreme-ի հերթական արտասովոր կոլաբորացիան է: Անցած տարի նյույորքյան մետրոյում հայտնվել են ապրանքանիշի լոգոտիպով կարմիր-սպիտակ ուղևորաքարտեր, որոնք 5,5 դոլարով վաճառվել են միայն 8 կայարաններում, իսկ նույն օրը քարտերը eBay-ում վերավաճառվել են 100 դոլարով: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս