loader
Ուկրաինական Vogue-ը հոբելյանական գիրք է թողարկել

Ուկրաինական Vogue-ը հոբելյանական գիրք է թողարկել

Իր առաջին հոբելյանի առթիվ, ուկրաինական Vogue ամսագիրը «Ukraine in Vogue» վերնագրով գիրք է թողարկել, որում ամսագրի հնգամյա պատմության ընթացքում պարբերականի լավագույն լուսանկարներն են ընդգրկվել: Կադրերի ընտրությամբ զբաղվել է ամսագրի տնօրեն Սերգեյ Կովալեվը:

Գիրքը բաղկացած է 7 թեմատիկ բաժիններից՝ շապիկներ, Vogu UA-ի շնորհիվ բացահայտված նոր անուններ, լոկացիաներ, արվեստ, գույն, ռոմանտիկա և տղամարդկանց նորաձևություն: Լուսանկարներից բացի, հավաքված են խմբագրության հիշողությունները. ամսագրի թիմը պատմում է հաջողակ և բարդ բանակցությունների, դժվար և հետաքրքիր հարցազրույցների, աշխարհի մյուս ծայրում նկարահանումների և ուրախության մասին, որը նրանք ապրում են ամեն նոր համարի թողարկմամբ:

Ալբոմի շապիկին 2016 թվականին մոդել Յանա Գոդնյայի մասնակցությամբ կադրն է, որն անցել է Կիևում Արվեստի և ճարտարապետության ազգային ակադեմիայի ինտերիերներում: «Ukraine in Vogue»-ը կարելի է գնել Amazon-ում: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս