loader
Playboy-ը հեռացրել է Էնիո Մորիկոնեի «աղմկահարույց» հարցազրույցը՝ ներողություն խնդրելով

Playboy-ը հեռացրել է Էնիո Մորիկոնեի «աղմկահարույց» հարցազրույցը՝ ներողություն խնդրելով

Գերմանական Playboy ամսագիրը ներողություն է խնդրել իտալացի կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեից, նրա հարցազրույցի հրապարակման համար, որում նա, ենթադրաբար, ռեժիսոր Քվենթին Տարանտինոյին «տկարամիտ» է անվանել և բացասական է արտահայտվել նրա ֆիլմերի մասին:

Playboy-ի գլխավոր խմբագիր Ֆլորիան Բոյթինը հայտարարել է, որ Մարիկոնեի խոսքերից մի քանիսը սխալ են վերարտադրվել: Պարբերականն ընդգծել է, որ նախկինում չեն կասկածել լրագրող-հարցազրույցավար Մարսել Անդերսի պրոֆեսիոնալիզմի մեջ: Այժմ հրապարակումը հեռացված է կայքից:

Հիշեցնենք, որ երեկ Playboy-ի կայքում  հրապարակված հարցազրույցում Էնիո Մորիկոնեն կտրուկ է արտահայտվել «Օսկար» կինոմրցանակաբաշխության և Քվենթին Տարանտինոյի մասին, ում հետ աշխատել է «Զազրելի ութնյակ» ֆիլմի վրա: Հրապարակման թողարկումից հետո, կոմպոզիտորն իր Facebook-ում փոսթ է հրապարակել, որում հերքել է ոչ միայն իր խոսքերը, այլ նաև այն փաստը, որ երբևէ հարցազրույց է տվել գերմանական Playboy-ին:
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս