loader
Սիմոն Ռոշան A Magazine-ի կուրատորն է դարձել

Սիմոն Ռոշան A Magazine-ի կուրատորն է դարձել

Դիզայներ Սիմոն Ռոշան A Magazine ամսագրի 18-րդ թողարկման կուրատորն է դարձել: Ամսագիրը թողարկվում է տարեկան մեկ անգամ և յուրաքանչյուր համարի համար, կուրատորի դերում, որևէ բրենդի կրեատիվ տնօրեն է հրավիրվում. նախկինում աշխատել է Ռիկարդո Տիշին, Ալեսանդրո Միկելեն, Քրիս վան Աշը, Յոջի Յամամոտոն և այլք:

Նոր համարում կարելի է տեսնել Սառա Մունի և Պետրա Քոլինզի աշխատանքները, ինչպես նաև ընթերցել Ռոշայի ընտանիքի մասին պատմությունը՝ նրա հարազատ Իռլանդիայի և հոր հայրենիք Հոնկոնգի: Ամսագրի շապիկին տեղադրված է Simone Rocha բրենդի հիմնադրի չինական անունը՝ Մին Մին:

Ամսագիրը վաճառքում կհայտնվի հոկտեմբերի 4-ին, երբ կթողարկվեն նաև համարի թեմայի մասին 3 կարճամետրաժ ֆիլմերը, որոնք Frieze տոնավաճառի շրջանակներում կցուցադրվեն լոնդոնյան Dover Street Market հանրախանութում և Simone Rocha նյույորքյան խանութում: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս