loader
Շվեդիայում գրականությանը նվիրված «Նոբելյան մրցանակի ալտերնատիվ» են ստեղծել

Շվեդիայում գրականությանը նվիրված «Նոբելյան մրցանակի ալտերնատիվ» են ստեղծել

Շվեդիայի ավելի քան 100 արվեստագետներ որոշել են գրականությանը նվիրված ամենամյա նոր մրցանակաբաշխություն ստեղծել, որը ալտերնատիվ կլինի Նոբելյանին: Նման որոշման պատճառը այս տարի Շվեդական ակադեմիայի հետ կապված սկանդալից հետո մրցանակի հանձնման մերժումն է. ակադեմիայի անդամներն ընտրում են դափնեկիրներին:

«Մենք Նոր ակադեմիա ենք ստեղծել, որպեսզի հիշեցնենք մարդկանց, որ գրականությունն ու արվեստն ամբողջությամբ պետք է նպաստեն ժողովրդավարությանը, թափանցիկությանը, համակարեկցանքին և հարգանքին, առանց արտոնությունների, ամբարտավանության և սեքսիզմի»,- նոր մրցանակաբաշխության ստեղծողներին ցիտել է The Guardian թերթը:

Մրցանակի հավակնորդներ կարող են դառնալ ցանկացած երկրի հեղինակները: Միաժամանակ, նրանք պետք է «մարդիկ աշխարհում» թեմայով ամենաքիչը 2 գիրք ունենան, որոնք հրապարակվել են վերջին 10 տարվա ընթացքում: Հավակնորդներին ընտրելուց հետո, Նոր ակադեմիան հանրային քվեարկություն կանցկացնի և 4 ֆինալիստի կընտրի: Հաղթողին կորոշի հատուկ ժյուրին, ում անունը կհայտարարվի հոկտեմբերին՝ նույն ժամանակաշրջանում, երբ տրվում է գրականության գծով Նոբելյան մրցանակը: «Այս մրցանակաբաշխությամբ մենք մեր բողոքն ենք արտահայտում»,- նշել են Նոր ակադեմիայի անդամները:

Հիշեցնենք, որ Շվեդական ակադեմիայի անդամ Կատարինա Ֆրոսթենսոնի ամուսինը՝ լուսանկարիչ և ռեժիսոր Ժան-Կլոդ Առնոն հանդես է եկել որպես կասկածյալ գրականության գծով ապագա մրցանակակիրների և ակադեմիայի նոր անդամների անունների բացահայտման գործով: Բացի այդ, 18 կանայք Առնոյին սեռական ոտնձգությունների մեջ են մեղադրել: Այս ամենից հետո, որոշում է կայացվել հրաժարվել այս տարի գրականության գծով մրցանակ հանձնելուց, իսկ 2019 թվականին միանգամից 2 հաղթող ընտրել: 
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս