loader
The Album. MyTheresa ինտերնետ-խանութը տպագիր ամսագիր է թողարկել

The Album. MyTheresa ինտերնետ-խանութը տպագիր ամսագիր է թողարկել

MyTheresa ինտերնետ-խանութն իր սեփական տպագիր ամսագիրն է թողարկում: The Album-ը լույս է տեսնելու տարեկան 2 անգամ, իսկ առաջին թողարկումն արդեն պատրաստ է: Դեբյուտային համարի շապիկին հանդես է եկել ռեժիսոր Ջիա Կոպոլան, իսկ ամսագրի ներսում տեղ են գտել դիզայներներ Դրիս վան Նոթենի, Նատաշա Ռամսեյ-Լևիի և Քիմ Էլերիի հարցազրույցները:

Ամսագրի թողարկման առթիվ, Gucci, Versace, Marni, Gianvito Rossi, Lenny Niemeyer և Repossi ապրանքանիշները կապսուլային հավաքածուներ կթողարկեն, որոնք հասանելի կլինեն միայն MyTheresa կայքում: Ամսագիրը հորիզոնական ձևաչափ ունի, ինչն, ըստ ստեղծողներին, օնլայն-պլատֆորմն է հիշեցնելու:

Պարբերականի ևս մեկ տարբերվող գծերից է ամսագրի էջերի քանակի համեմատ գովազդի փոքր մասն է՝ 30%: Մնացած էջերին MyTheresa-ի թիմը նորաձևության իր սեփական տեսլականն է ներկայացնելու: 
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս