loader
«The Complete Fashion Collections (Catwalk)». Louis Vuitton-ը նոր գիրք է թողարկել

«The Complete Fashion Collections (Catwalk)». Louis Vuitton-ը նոր գիրք է թողարկել

Louis Vuitton-ը հիմնադրվել է 1854 թվականին, սակայն իր առաջին ready-to-wear հավաքածուն ֆրանսիական տունը ներկայացրել է միայն 1998-ին: Իր այս ուղղության 20-ամյա հոբելյանի առթիվ, բրենդը բոլոր ցուցադրություններից լուսանկարներով գիրք է թողարկել՝ առաջինից մինչև վերջինը:

Գրքում Louis Vutton-ի հետ աշխատած 2 կրեատիվ տնօրենների աշխատանքներով 1,350 լուսանկարներն են՝ Մարկ Ջեյքոբսի (1998-2013) և Նիկոլյա Ժեսկիերի (2013-առայսօր): Ալբոմում նաև կարելի է կարդալ տան կրճատ պատմությունը, իմանալ ավելի շատ Ջեյքոբսի և Ժեսկիերի, ինչպես նաև հավաքածուների մասին:

Գիրքը թողարկվելու է անգլերեն, ֆրանսերեն և իտալերեն: «Louis Vuitton: The Complete Fashion Collections (Catwalk)»-ի նախապատվերն արդեն հասանելի է, իսկ Amazon-ում այն կհայտնվի սեպտեմբերի 4-ին՝ 75 դոլարով:
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս