loader

«The Drone Age». Time ամսագիրը 958 դրոնների օգնությամբ շապիկ է ստեղծել (տեսանյութ)

«The Drone Age» թողարկման համար, Time ամսագիրը դրոններից շապիկ է ստեղծել, որը վաճառքում կլինի հունիսի կեսերին: Շապիկի ստեղծմանը Intel ընկերության 958 դրոն է մասնակցել, որոնք Կալիֆոռնիայի երկնքում ձևավորել են ամսագրի անվանումն ու շապիկը, իսկ ևս մեկ դրոնն իրականացրել է այդ ամենի նկարահանումը:

Նկարահանման մասին վիդեոյում երևում է, որ շապիկը խիստ ուղղահայաց չի ստացվել. մասնագետների բացատրությամբ, հակառակ դեպքում դրոնները պրոպելերներից օդի արձակվող հոսքից կհարվածեին միմյանց: Շապիկում դրոնների միջև հեռավորությունը 1,5 մետր է կազմում, իսկ շապիկի բարձրությունը՝ մոտ 100 մետր: 
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս