loader
The Wall Street Journal. Facebook-ն աշխատակիցներին ծանուցում է անձնական պրոֆիլների դիտման մասին

The Wall Street Journal. Facebook-ն աշխատակիցներին ծանուցում է անձնական պրոֆիլների դիտման մասին

Facebook-ն իր աշխատակիցներին ծանուցումներ է ուղարկում, եթե ընկերության աշխատակիցները մուտք են ստանում դեպի նրանց պրոֆիլները: Սակայն, շարքային օգտատերերին նման ծանուցումներ չեն ուղարկվում: Այդ մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ ընկերության նախկին և այժմյան աշխատակիցներին հղում կատարելով:

Նրանց խոսքերով, առանց գաղտնաբառի աքաունթ կարող են մտնել անվտանգության ծառայության որոշ ներկայացուցիչները: Մուտքի նմանատիպ մակարդակը կիրառվում է տեխնիկական ստուգումների, նոր ֆունկցիաների թեստավորման կամ հնարավոր հանցագործության մասին տեղեկատվության ստուգման դեպքում: Այլ օգտատիրոջ անձնական տվյալներին մուտք ստանալու համար, անհրաժեշտ է օրինական հիմք ներկայացնել և թույլտվություն ստանալ:

Ներքին ծանուցման համակարգն ընկերությունում հայտնվել է այն պատճառով, որ սոցցանցի ինժեներները նորամուծությունները թեստավորել են սեփական աշխատակիցների պրոֆիլների միջոցով: Մինչև 2015 թվականը ծանուցումներն անվանել են «Սաուրոնի նախազգուշացումներ», սակայն, այնուհետև, վերանվանել են Security Watchdog-ի: 
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս