loader
Time. Տարվա մարդիկ

Time. Տարվա մարդիկ

Ըստ Time ամսագրի, 2018 թվականի մարդ է ճանաչվել Սաուդյան Արաբիայից թղթակից Ջամալ Հաշքադին, ով հոկտեմբերի 2-ին սպանվել է Ստամբուլում:

Բացի նրանից, տարվա մարդիկ են ճանաչվել այլ լրագրողները, ովքեր հանուն ճշմարտության վտանգում են իրենց կյանքն ու ազատությունը՝ ամերիկյան Capital Gazette-ի խմբագրությունը, որի վրա հարձակում է կատարվել, Rappler կայքի գլխավոր տնօրեն Մարիա Ռեսան, ում դատում են Ֆիլիպիններում, Reuters-ի աշխատակիցներ Վա Լոունը և Կիավ Սո Օօ-ն, ովքեր Մյանմայում պետական գաղտնիքի մասին օրենքը խախտելու համար 7 տարվա ազատազրկման են դատապարտվել:

Պարբերականը նրանց  անվանել է «պահապաններ» կամ «պահակներ» («the guardians»): Time-ի գլխավոր խմբագիր Էդվարդ Ֆելսենտալը նշել է, որ առաջին անգամ է, որ տարվա մարդն ընտրված է մի մարդ, ով ողջ չէ:

Time-ի ամբողջական հոդվածն այստեղ։ 
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս