loader
Vogue Czechoslovakia-ի առաջին համարի մանրամասները

Vogue Czechoslovakia-ի առաջին համարի մանրամասները

Օրերս պաշտոնապես մեկնարկել է չեխոսլովակիական Vogue-ի թողարկումը: Չեխիայի և Սլովակիայի համար ամսգրի պատմության առաջին սեպտեմբերյան համարն ամենակարևորն է: Նրա ստեղծման աշխատանքներին մասնակցել է հանրահայտ մոդել Եվա Հերցիգովան, ով հանդես է եկել որպես խմբագիր-կոնսուլտանտ:

Ամսագիրը թողարկվում է 2 շապիկներով: Առաջինում Չեխոսլովակիայի վերջին առաջին տիկին Օլգա Գավլովայի կերպարով ոգեշնչված մոդել Կարոլինա Կուրկովայի մեջքն է, որը զարդարված է Չեխոսլովակիայի վերջին ղեկավարի և Չեխիայի առաջին նախագահ Վացլավ Հավելի կալիգրամ-բանաստեղծության հատվածներով. նկարահանման հեղինակը Բրանիսլավ Սիմոնչիկն է:

Երկրորդ շապիկը լիմիտավորված է, նրանում պատկերված է Կամիլա Ֆիլիպչիկովայի մասնակցությամբ լուսանկարիչ Միխայիլ Պուդելկայի սյուրռեալիստական լուսանկարը:

«Vogue Czechoslovakia-ն մեր ամենակրեատիվ և վիզուալ առումով ունիկալ Vogue-տարբերակներից է, որի հիմքերը խորանում են չեխական և սլովակ մշակույթի մեջ: Նա իր մեջ ազգային պատմական տրավմաների մասին ազդեցություն, մտորումներ է համադրում, հղումներ դեպի բարոկոյի և գոթականի ժառանգություն»,- մեկնաբանել է Conde Nast international հրատարակչատան Brand Development-ի նախագահ և խմբագրական տնօրեն Կարինա Դոբրոտվորսկայան:

Դեբյուտային համարն ամսագրի թիմը նվիրել է ազատությանը, սիրուն և իր երկրներին՝ Չեխիային և Սլովակիային: «Vogue Czechoslovakia-ում մենք ցանկանում ենք արտացոլել անցյալն ու ներկան, հեղինակներին անսպասելի թեմաներ առաջարկել և մշակույթը տեղադրել նոր կոնտեքստում: Այսօր շքեղության տակ նկատի են ունենում «դանդաղ նորաձևություն», «դանդաղ սնունդ», «դանդաղ ճանապարհորդություն», և մեր նպատակն է ստեղծել «դանդաղ ամսագիր»,- նշել է ամսագրի գլխավոր խմբագիր Անդրեա Բեխունկովան:, ով իր կարիերան սկսել է Cesky denik ազգային թերթում, իսկ վերջին 8 տարի աշխատել է Elle Czech Republic ամսագրում: Vogue CS-ի կրեատիվ տնօրենն է Յան Կրալիչեկը. Ամսագիրը թողարկվելու է չեխերեն, ունի վեբ-տարբերակ: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս