loader
Vogue Runway. 2018 թվականի ամենապոպուլյար ցուցադրությունները

Vogue Runway. 2018 թվականի ամենապոպուլյար ցուցադրությունները

Vogue Runway-ը հրապարակել է 2018 թվականի ամենադիտված ցուցադրությունների վիճակագրությունը: Ռեյտինգի առաջին եռյակում տեղակայվել են Chanel-ը, Balenciaga-ն և Gucci-ն, որոնցից յուրաքանչյուրը 10 մլն դիտումներ է վաստակել: Սակայն, գերազանց ցուցանիշներ են ցուցադրել նաև նոր դիզայներները, որոնք այս տարի ցուցադրել են հայտնի բրենդերի համար իրենց առաջին հավաքածուները:

Այսպես, Celine-ի համար Էդի Սլիմանի շոուն դիտվել է 9 մլն անգամ, և դա այն դեպքում, երբ բրենդի հաճախորդները ցուցադրությունից հետո խառը զգացողություններով են հեռացել, քանզի նախկին դիզայներ Ֆիբի Ֆայլոյի էսթետիկան հավաքածուից ամբողջովին վերացել է:

Մեծ հետաքրքրություն է առաջացրել Burberry-ի համար Ռիկարդո Տիշիի ցուցադրությունը, որը դիտվել է 8,728,926 անգամ. Տիշին հասցրել է փոխել բրենդի հայտնի լոգոն, ինչպես նաև հավաքածուի մեջ նվազեցրել է անգլիական կոնսերվատիվության չափաբաժինը: Louis Vuitton-ի տղամարդկանց գծի համար Վիրջիլ Աբլոյի շոուն վաստակել է 6,525,741 դիտում, և այն կարելի է անվանել տարվա ամենասպասված ցուցադրություններից մեկը, քանզի առաջին անգամ ֆրանսիական նորաձևության տան այս գծում ցուցադրվել է նաև բրենդի էսթետիկայի միջով անցած սթրիտսթայլը: Ամբողջական վիճակագրությունն այստեղ։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս