loader
Vogue UA-ի նոր գլխավոր խմբագիրը

Vogue UA-ի նոր գլխավոր խմբագիրը

Ֆիլիպ Վլասովը նշանակվել է ուկրաինական Vogue-ի գլխավոր խմբագրի պաշտոնում. իր պարտականություններին կանցնի 2019 թվականի հունվարից: Հիշեցնենք, որ նախորդ խմբագիր Օլգա Սուշկոյին աշխատանքից ազատել են նրա նյութերում պլագիատի հայտնաբերումից հետո:

«Ուկրաինական Vogue-ն առաջին համարից չի դադարում զարմացնել ինչպես իր ընթերցողներին, այնպես էլ՝ նորաձևության ինդուստրիայի նրբաճաշակ պրոֆեսիոնալներին: Արագ փոփոխվող աշխարհի պայմաններում մենք կշարունակենք դրանով զբաղվել՝ ամսագրի տպագիր տարբերակին նոր իմաստ հաղորդելով, թվային տեխնոլոգիաներով փորձարկելով, իսկ ամենակարևորը՝ սեփական աուդիտորիան միշտ ոգեշնչելով»,- ապագա համարների մասին պատմել է Ֆիլիպ Վլասովը:

«Ուկրաինական Vogue-ն ամենաինովացիոններից, հետաքրքիրներից և կրեատիվ նախագծերից է միջազգային Vogue ընտանիքում: Այստեղ պրոֆեսիոնալների թիմ է հավաքված, ովքեր տարբերվում են սեփական տեսլականով և գործի հանդեպ կրքոտ վերաբերմունքով: Ֆիլիպ Վլասովն ամենասկզբից եղել է այդ թիմի մասը, ուկրաինական Vogue-ին օգնել է ձեռք բերել սեփական անկրկնելի ձայնը: Նա իր մեջ մենեջերական և ստեղծագործական փայլուն ունակություններ է համադրում, ինչը մեծ դեֆիցիտ է: Ֆիլիպը կկարողանա ոչ միայն պահպանել ուկրաինական Vogue-ի բարձր վարկանիշը, այլ նաև այն բարձր մակարդակի հասցնել»,- հայտարարել է Conde Nast International-ի բրենդի զարգացման գծով խմբագրական տնօրեն Կարինա Դոբրոտվորսկայան:

Հիշեցնենք, որ Ուկրաինայում բրենդի ստարտի ժամանակահատվածում Վլասովը ստեղծել և 2 տարի կառավարել է Vogue UA-ի նորաձևության բաժինը, իսկ վերջերս եղել է Asthik Group ուկրաինական ֆեշն-ռիթեյլերի կրեատիվ տնօրենը: Նախկինում աշխատել է ռուսական Vogue, Elle և InStyle պարբերականներում, ինչպես նաև թողարկել է InStyle Man-ը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս