loader
Wikipedia-ն դադարել է աշխատել Իսպանիայում, Իտալիայում և Լատվիայում

Wikipedia-ն դադարել է աշխատել Իսպանիայում, Իտալիայում և Լատվիայում

Եվրոպայում հեղինակային իրավունքի մասին օրենքի ԵՄ-ի պլանների փոփոխության պատճառով Wikipedia-ն Իտալիայում, Իսպանիայում և Լատվիայում դադարեցրել է իր կայքի աշխատանքը:

Օնլայն-հանրագիտարանի կայք մտնելիս այդ երկրների օգտատերերը հայտնվում են խլացուցիչով էջում և փաստաթղթի դրույթների մի մասից հրաժարվելու Եվրապառլամենտին ուղղված խնդրանքով: Օրինագծում ասվում է կոնտենտի նախնական ֆիլտրավորման համակարգը ներմուծելու մասին, որը թույլ չի տա օնլայն-ռեսուրսներին իրենց մոտ նյութեր հրապարակել, որոնք պաշտպանված են հեղինակային իրավունքով:

Օրինագծի հակառակորդները կարծում են, որ այն կկարողանա արգելել մեմերի հրապարակումը, որոնք ստեղծվում են ֆիլմերից կամ սերիալներից կադրերի հիման վրա, ինչպես նաև նմանակումներից և ռեմիքսներից: Սակայն, դեռևս հայտնի չէ, թե ինչպես է ֆիլտրավորվելու օնլայն-կոնտենտը և ինչը կարող է հայտնվել «հեղինակային իրավունքով պաշտպանված» կատեգորիայում: Բացի այդ, հանրագիտարանին չի գոհացրել «the link tax» ներմուծելու առաջարկը՝ վճարներ, որոնք կայքերը պետք է կատարեն հեղինակներին, նրանց նյութերը մասնակի օգտագործելու համար:

Այսպես, դրանք կարող են լինել հոդվածների և այլ հրապարակումների մասեր, որոնք տեսանելի են սոցցանցերում կամ որոնողականներում կոնտենտի տեղադրման ժամանակ: Նոր օրենքի դեմ հանդես են եկել 160 փորձագետներ, որոնց թվում է Wikipedia-ի հիմնադիր Ջիմի Ուեյլսը: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս