loader
Այս տարի Նոբելյան Գրականության մրցանակ  չի շնորհվի

Այս տարի Նոբելյան Գրականության մրցանակ չի շնորհվի

Շվեդիայի Գիտությունների ակադեմիան հայտարարել է, որ այս տարի գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակ չի շնորհվի, ինչը կապված է այդ հաստատության ներսում սկանդալային պատմությունների հետ:

Ակադեմիան հայտարարել է, որ գրականության ասպարեզում հաջորդ մրցանակը կշնորհվի 2019 թվականին:

Ակադեմիան Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում գումարած ժողովում հանգել է այն եզրակացության, որ պատրաստ չէ հաղթող ընտրել, քանի որ առավել ներքաշված է հաստատության ներսում սեռական բնույթի անպարկեշտ արարքներին առնչվող հարցերի կարգավորմամբ, որոնց կապակցությամբ գործադիր մարմնի մի քանի անդամներ հրաժարականներ են ներկայացրել, փոխանցում է Ազատությունը:

«Ակադեմիան այդ որոշումն է ընդունել իր հանդեպ հանրության վստահության նվազեցման բերումով»,- ասվում է ակադեմիայի հայտարարությունում:

18 կին ֆրանսիացի լուսանկարիչ Ժան-Կլոդ Արնոյին մեղադրել են սեռական բնույթի ոտնձգությունների մեջ: Արնոյի կինը ակադեմիայի անդամ Կատարինա Ֆրոստենսոնն է:

Արնոն, ով ակադեմիայի ֆինանսական աջակցությամբ իրականացնում է մշակութային ծրագիր, հերքում է մեղադրանքը:

Ակադեմիայի 18 անդամներից 6-ն, այդ թվում ակադեմիայի ղեկավար Սարա Դանիուսը, հրաժարական են ներկայացրել:

Նոբելյան գրականության մրցանակը հիմնադրվել է 1901 թվականին և չի շնորհվել ընդամենը մեկ անգամ՝ 1943 թվականին, ինչը պայմանավորված էր Երկրորդ աշխարհամարտի հանգամանքներով:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս