loader
BAFTA 2018-ի մրցանակակիրները

BAFTA 2018-ի մրցանակակիրները

Լոնդոնում կայացել է կինոաշխարհի ամենահեղինակավոր մրցանակաբաշխություններից մեկը՝ Կինոյի և հեռուստատեսային արվեստների բրիտանական ակադեմիայի մրցանակի շնորհման 71-րդ արարողությունը:

Անգլիացի ռեժիսոր Մարտին ՄքԴոնախի «Երեք գովազդային վահանակ Էբինգի սահմանին, Միսուրի» ֆիլմն արժանացել է ամենաշատ թվով մրցանակների: Ֆիլմը ներկայացված է եղել 9 անվանակարգում, սակայն հաղթել է 5-ում՝ ճանաչվելով «Լավագույն ֆիլմ», «Լավագույն բրիտանական ֆիլմ»: Ֆիլմը հաղթել է նաև «Լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգում:

«Լավագույն դերասանուհի» և «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգերում հաղթել են ֆիլմի դերակատարներ Ֆրենսիս ՄքԴորմանդն ու Սեմ Ռոքուելը:

Լավագույն ռեժիսորի կոչմանն է արժանացել  մեքսիկացի Գիլյերմո դել Տորոն՝ «Ջրի ձևը» ֆիլմի համար:

Լավագույն դերասան է ճանաչվել Գարի Օլդմանը, փոխանցում է The Daily Mail-ը: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս