loader

Ֆաբերժեի ձվերը. հայացք ներսից (տեսանյութ)

Կառլ Ֆաբերժեն և իր ֆիրմայի ոսկերիչները առաջին ձուն ստեղծել են 1885 թվականին։ Այն պատվիրված է ռուս ցար Ալեքսանդր III կողմից, որպես անակնկալ իր կնոջը՝ կայսրուհի Մարիա Ֆյոդորովնային Զատկի կապակցությամբ։ Այսպես կոչված «Հավիկ» ձուն դրսից պատված է սպիտակ էմալով՝ ինչպես սովորական հավկիթի կճեպը, իսկ ներսում «դեղնուցն» է՝ փայլատ ոսկուց։ Վերջինիս մեջ էլ գտնվում է հավիկը՝ գունավոր ոսկուց պատրաստած։ Դրա մեջ էլ իր հերթին թաքցված է կայսերական ոսկե թագի փոքրիկ կրկնօրինակը ադամանդներով և շղթայիկ՝ սուտակե մանյակով։

Կայսրուհին իր պալատական ոսկերիչ Ֆաբերժեին պատվիրեց ամեն տարի ստեղծել նմանօրինակ ձվեր։ Ֆաբերժեն ընդունեց այդ առաջարկը. նրանք պետք է լինեին յուրօրինակ, որոնց մեջ թաքցված լիներ  անակնկալ։

Հաջորդ կայսր Նիկոլայ II-ը  պահպանեց այդ ավանդույթը՝ ամեն գարնանը նվիրելով երկու ձու. մեկը մորը՝ Մարիա Ֆյոդորովնային, մյուսը՝ կնոջը՝ Ալեքսանդրա Ֆյոդորովնային:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս