loader
«Գրեմմի-2018»-ի հաղթողները

«Գրեմմի-2018»-ի հաղթողները

Հունվարի 28-ին Նյու Յորքիում կայացել է ամենամյա «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխությունը, որի ժամանակ հեղինակավոր մրցանակին են արժանացել երաժշտական ոլորտի ամենատարբեր ուղղությունները ներկայացնող տասնյակ հայտնիներ:

Ներկայացնում ենք հիմնական անվանակարգերում հաղթողներին՝

«Տարվա ալբոմ» է ճանաչվել Բրունո Մարսի 24K Magic ալբոմը։

«Տարվա ձայնագրություն» անվանակարգում հաղթող է ճանաչվել դարձյալ Բրունո Մարսը 24K Magic ալբոմի համար։ Այս ալբոմը եւս մեկ արձանիկ է ստացել լավագույն պրոդյուսերությամբ ալբոմի համար։ Երգիչը պարգևատրվել է նաեւ Best R&B Album անվանակարգում։

«Տարվա երգը» անվանակարգում հաղթել է Բրունո Մարսի That’s What I Like երգը։ Բացի դրանից երգչի երգը պարգեւատրվել է Best R&B Song եւ  Best R&B Performance անվանակարգերում։

Լավագույն պոպ կոմպոզիցիան է ճանաչվել Էդ Շիրանի Shape of You երգը ։ Նա ստացել է «Գրեմմի» նաեւ  լավագույն սոլո պոպ ալբոմի համար (Divide)։

Լավագույն ռոք ալբոմ՝ The War On Drugs խմբի A Deeper Understanding-ը։

The Rolling Stones-ը ստացել է «Գրեմմի» Blue&Lonesome ալբոմի համար Best Traditional Blues Album անվանակարգում։

Շաքիրան El Dorado ալբոմի համար ստացել է «Գրեմմի»  Best Latin Pop Album անվանակարգում։

Best Urban Contemporary Album անվանակարգում հաղթել է The Weeknd –ը՝ իր Starboy ալբոմի համար

Լավագույն ռոք երգ է ճանաչվել Foo Fighters–ի Run–ը:

Քենդրիք Լամարի Humble երգի տեսահոլովակը լավագույն տեսահոլովակ է ճանաչվել։ Այս երգը ստացել է մրցանակ նաև Best Rap Song եւ Best Rap Performance անվանակարգերում։  Ռիհաննայի հետ նրա Loyalty զուգերգը ստացել է մրցանակ Best Rap/Sung Performance անվանակարգում։ Ի դեպ, նա է հաղթել նաև լավագույն ռեպ ալբոմ անվանակարգում DAMN ռեպ ալբոմի համար։

 Depeche Mode խումբը ստացել է «Գրեմմի» You Move(Latroit Remix) երգի լավագույն ռեմիքսի համար։

Նշենք, որ  «Գրեմմի» մրցանակաբաշխությանը Տիգրան Մանսուրյանը և Կոնստանտին Օրբելյանը «Գրեմմի» չստացան:

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս