loader

Գյումրիում մեկնարկեց «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը (տեսանյութեր, լուսանկարներ)

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում ապրիլի 5-ին տեղի ունեցավ «Վերածնունդ» 10-րդ միջազգային մրցույթ-փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը:

Համերգին ելույթ ունեցան աշխարհահռչակ երաժիշտ կատարողներ տարբեր երկրներից, ինչպես նաև տարբեր տարիների փառատոնի բացարձակ հաղթողները և ժյուրիի անդամները:Այս տարի մրցույթ-փառատոնը նվիրվում է Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը ՀՀ անդամագրման 10, Սպիտակի երկրաշարժի 30-ամյա տարելիցներին և արվեստի «Վերածնունդ» միջազգային մրցույթ փառատոնի տասնամյա հոբելյանին:

2018թ-ին «Վերածնունդ» մրցույթ-փառատոնին մասնակցելու հայտ են ներկայացրել 37 երկրի ավելի քան 3100 անհատ կատարող և համույթ: Մասնակիցները ներկայացնում են Հայաստանը, Արցախը, ԱՄՆ-ն, ԱՄԷ-ն, Ավստրիան, Ավստրալիան, Բելառուսը, Բելգիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Էստոնիան, Իսպանիան, Իրանը, Իտալիան, Լատվիան, Լիտվան, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Շվեյցարիան, Չինաստանը, Ռուսաստանը, Սերբիան, Սլովենիան, Սիրիան, Վրաստանը, Ուկրաինան, Ֆրանսիան, Մոնղոլիան, Լեհաստանը, Իրանը և այլն։

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը կարևորեց 10-րդ անգամ անցկացվող միջազգային մշակութային միջոցառումը որպես երկրաշարժից վերածնված քաղաքի վերազարթոնքի խորհրդանիշ:

Մանրամասները՝ տեսանյութերում:

Մարգարիտա Ղազարյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս