loader
Կաննի փառատոնի կազմակերպիչները հրապարակել են ժյուրիի ամբողջական կազմը

Կաննի փառատոնի կազմակերպիչները հրապարակել են ժյուրիի ամբողջական կազմը

Ֆրանսիացի դերասանուհի Լեա Սեյդուն և կանադացի ռեժիսոր Դենի Վիլնյովը ընդգրկվել են Կաննի 71-րդ փառատոնի ժյուրիի կազմում, որը գլխավորելու Է ավստրալացի կինոաստղ Քեյթ Բլանշեթը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ապրիլի 17-ին փառատոնի տնօրեն Թիերի Ֆրեմոն հայտնել Է, որ ժյուրիի կազմում ընդգրկվել Է ռուսաստանցի ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը: Ժյուրիի կազմում ընդգրկվել են ամերիկացի դերասանուհի Քրիսթեն Սթյուարթը, ֆրանսիացի ռեժիսոր Ռոբեր Գեդիգյանը, չինացի դերասան Չան Չենը, ամերիկացի սցենարիստ Ավա Դյուվերնեյը և Բուրունդիից երգչուհի Հաջա Նինը:

«Հաշվի առնելով նորացված կազմով մրցույթը, որում տեղ են գտել դրան առաջին անգամ մասնակցող կինեմատոգրաֆիստներ, Կաննի առաջիկա փառատոնի՝ Քեյթ Բլանշեթի նախագահությամբ ժյուրի են հրավիրված հինգ կին և չորս տղամարդ, որոնք ներկայացնում են յոթ երկիր և հինգ մայր ցամաք»,-հայտնել են ստուգատեսի կազմակերպիչները:

Հիմնական մրցույթի համար ընտրել են 18 ռեժիսորների աշխատանքներ: Այս տարի փառատոնը անցկացվելու է մայիսի 8-ից մինչև 19-ը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս