loader
Լույս է տեսել Գրիգոր Գրիգորյանի «Երկար ճանապարհից հետո» գրքի 1-ին հատորը

Լույս է տեսել Գրիգոր Գրիգորյանի «Երկար ճանապարհից հետո» գրքի 1-ին հատորը

ՀԵՂԻՆԱԿԸ

Գեներալ-մայոր Գրիգոր Գարեգինի Գրիգորյանը երկար տարիներ ԱԱԾ-ում, ՊՆ-ում և ՆԳՆ-ում զբաղեցրել է մի շարք բարձրաստիճան պաշտոններ։ Լինելով Հայաստանի 12 շրջանների սահմանների պաշտպանության և բնակչության անվտանգության պատասխանատուն, կանգնած լինելով կամավորական շարժման, անկախ պետականաշինության և բանակաշինության ակունքներում, նա անձամբ է մասնակցել 80-ական թվականների վերջերից սկիզբ առած մեր հայրենիքի համար պատմական, շրջադարձային իրադարձություններին։

Պաշտոնաթողությունից հետո՝ 2012 թվականից նա իր մասնակցությամբ իրադարձությունների շարադրանքը հանձնել է թղթին, որոնք ամփոփվել և դարձել է եռահատոր աշխատություն՝ «Երկար ճանապարհից հետո» վերնագրով։

ԳՐՔԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ

Գրիգոր Գրիգորյանի «Երկար ճանապարհից հետո» գրքաշարը նոր, պատմագրական, հետաքրքիր, երբեմն անսպասելի մանրամասներով 80-90-ական թվականների Հայաստանի պատմությունն է։ Այստեղ չկան քաղաքական գնահատականներ և այդ առումով այն պարզապես շտեմարան է պատմաբանների համար, քանի որ նկարագրված յուրաքանչյուր իրադարձություն հեղինակը հատ առ հատ ճշտել է նաև տարիներ անց՝ նորից հանդիպելով դեպքերի մասնակիցներին՝ կրկին անցելով նախկին թեժ կետերով՝ Մեղրիից Նոյեմբերյան և Արցախ։

ԳՐՔԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Գրիգոր Գրիգորյանը գրքի բովանդակությունը պարզ կլինի, եթե մեջբերենք մի քանի բաժինների վերնագրերը.

  • Սպարապետ Վազ­գեն Սարգս­յա­ն
  • ՆԳ մար­մին­նե­րը և ­հա­մազ­գա­յին շար­ժու­մը     
  • Ա­ղե­տի գո­տի     
  • «­Ղա­րա­բաղ» կո­մի­տեի ձեր­բա­կա­լութ­յու­նը     
  • Բակատինյան առաքելությունը    
  • «Կոլցո» գործողությունը     
  • Սահմանների պաշտպանության պատմությունը  
  • Հատուկ գունդը     
  • Սահմանապահ զորքերը
  • Սահմանապահ կոմիսարական աշխատանքը     
  • Ռազ­մա­կան հա­կա­հե­տա­խու­զութ­յուն 
  • Բանակցային գործընթացը     
  • «Զվարթնոց» օդանավակայան      
  • ­ՀԽՍՀ ­ԳԽ ընտ­րութ­յուն­նե­րը ­Չա­րեն­ցա­վա­նում 
  • Հե­ռուս­տա­կա­յա­նի ի­րա­դար­ձութ­յուն­նե­րը    
  • Ուղ­ղա­թիռ­նե­րի առ­ևան­գու­մը     
  • 1996 թվա­կան, 26 սեպ­տեմ­բե­րի    
  • 1999 թվա­կան, 27 հոկ­տեմ­բե­րի    

Գրքի առաջին հատորում գործածված են ավելի քան 500 անձնանուն, 300-ից ավել տեղանուն։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս