loader
Մահացել է Սերգեյ Յուրսկին 

Մահացել է Սերգեյ Յուրսկին 

83 տարեկան հասակում մահացել է կինոյի և թատրոնի խորհրդային և ռուս դերասան, ռեժիսոր, ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ Սերգեյ Յուրսկին:

«Հայրիկը երկար ժամանակ է՝ հիվանդ էր: Նրա մոտ սրտի կանգ է տեղի ունեցել»,- տեղեկացրել է սիրված դերասանի աղջիկը:

Սերգեյ Յուրսկին ծնվել է 1935 թվականին մարտի 16-ին Լենինգրադում:

1961 թվականին ամուսնացել է դերասանուհի Զինաիդա Շարկոյի հետ: Նրանք միասին են ապրել մինչև 1968 թվականը: Նրա երկրորդ կինը դարձել է դերասանուհի Նատալյա Տենյակովան: Այս ամուսնությունից ծնվել է նրանց դուստրը` Դարյա Յուրսկայան, ով Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական թատրոնի դերասանուհի է:

Սերգեյ Յուրսկին խաղացել է մի շարք ֆիլմերում, որոնցից են «Սև ճայը», «Ոսկե հորթը», «Մի հիանալի օր», «Սեր և աղավնի» և այլն:

Ստորև ներկայացնում ենք հատված՝ «Սեր և աղավնի» ֆիլմից: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս