loader
Մակունց. «Ոսկե ծիրանը» կայանալու է

Մակունց. «Ոսկե ծիրանը» կայանալու է

«Ուզում եմ բոլորին հավաստիացնել, որ «Ոսկե ծիրանը» կայանալու է։ Երեկ հանդիպում ենք ունեցել «Ոսկե ծիրանի» տնօրենի հետ ու որևէ խնդիր չկա, ֆինանսական կարգավորումների հետ կապված հարցեր կան, որոնք կարգավորվել են։ Հետագա համագործացկության հետ կապված կան կետեր, որոնք պետք է վերանայել», - ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:

Հարցին՝ ինչո՞ւ ընդունեց նախարարի պաշտոնը զբաղեցնելու առաջարկը, Մակունցը նշեց, որ ինքը քաղաքական պայքարի մեջ է դեռևս 2004 թվականից ու իրեն շահառու կողմ է համարում։

«Երբ ինձ վստահություն հայտնեցին, որ ինձ տեսնում են կառավարության կազմում, պատկերացրի իմ դերակատարությունը մի շարք առումներով և պատրաստվում եմ հետևողական լինել», - նկատեց նա։

Մարգարիտա Ղազարյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս