loader
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրը. տեսանյութ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրը. տեսանյութ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի ուղիղ եթերի միջոցով շնորհավորեց Հրանտ Մաթևոսյանի ծննդյանը օրը: Նա, շնորհավորելով հայ արձակագրի ծննդյանը օրն, ընթերցեց հատված Մաթևոսյանի «Ծառեր» ստեղծագործությունից:

Հրանտ Մաթևոսյանը ծնվել է 1935 թվականի փետրվարի 12-ին Թումանյանի շրջանի Ահնիձոր գյուղում։ Սովորել է գյուղի դպրոցում, ապա կրթությունը շարունակել է Կիրովականի մանկավարժական ուսումնարանում։ 1952 թվականից տեղափոխվել է Երևան։ 1955-1958 թվականներին աշխատել է որպես լինոտիպիստ Երևանի N2 տպարանում։ 1958-1962 թվականներին սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետում և ուսմանը զուգահեռ որպես սրբագրիչ աշխատել է «Սովետական գրականություն» ամսագրում ու Գրական թերթում:

Գրական ասպարեզ է իջել 1961 թվականին լայն արձագանք գտած «Ահնիձոր» ակնարկով։ Պատմվածքների առաջին ժողովածուն՝ «Օգոստոս»-ը, լույս է տեսել 1967 թ.։ ՍՍՀՄ գրողների միության անդամ 1964 թվականից։ 1996-2000 թվականներին նախագահել է Հայաստանի գրողների միությունը: 

Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործությունները թարգմանվել և հրապարակվել են ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, լիտվերեն, մոլդովերեն, էստոներեն, վրացերեն, ղազախերեն, ղրղզերեն, ուկրաիներեն, չեխերեն, հունգարերեն, նորվեգերեն, բուլղարերեն և այլ լեզուներով: 

Ունի դուստր և որդի։

Մեծանուն գրողը մահացել է 2002 թվականի դեկտեմբերի 18-ին:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս