loader
Թբիլիսիում մեկնարկել են հայ ժամանակակից երաժշտության օրերը

Թբիլիսիում մեկնարկել են հայ ժամանակակից երաժշտության օրերը

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում դեկտեմբերի 10-ին մեկնարկել են հայ ժամանակակից երաժշտության օրեր, հաղորդում է armenpress-ը:

Նախագիծը կայանում է Հայ-վրացական մշակութային համագործակցության շրջանակներում՝ Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ, Վրաստանի կոմպոզիտորների միության գործընկերությամբ: Ծրագրի նպատակն է հայ ժամանակակից երաժշտության հանրահռչակումը և տարածումը, ինչպես նաև երկու երկրների միջև մշակութային կապերի ամրապնդումն ու զարգացումը:

Եզրափակիչ համերգը կկայանա դեկտեմբերի 11-ին՝ Վրաստանի կոմպոզիտորների միության դահլիճում:

Հայ ժամանակակից երաժշտության օրերի շրջանակներում կատարվում են կոմպոզիտորներ Արամ Սաթյանի, Ռոբերտ Աթայանի, Գագիկ Հովունցի, Լևոն Չաուշյանի,  Վահրամ Բաբայանի, Կոնստանտին Պետրոսյանի, Վաչե Շառաֆյանի, Ջենի Ասատրյանի, Գրիգոր Առաքելյանի, Աշոտ Ղազարյանի, Նարինե Զարիֆյանի, Հովհաննես Մանուկյանի և Էդմոնդ Մակարյանի կամերային ստեղծագործությունները:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս