loader
Տիգրան Պասկևիչյանի «Վերջին երազանք կամ Game Over» ֆիլմի դիտումը Կոնգրեսում

Տիգրան Պասկևիչյանի «Վերջին երազանք կամ Game Over» ֆիլմի դիտումը Կոնգրեսում

Դեկտեմբերի 8-ին Հայ Ազգային Կոնգրեսի գրասենյակում Կանանց համահայկական միության հերթական սեմինարի ժամանակ տեղի ունեցավ Տիգրան Պասկևիչյանի «Վերջին երազանք կամ Game Over» ֆիլմի դիտումը:

Սա «Վերսուս» ստուդիայի՝ 1946-49 թվականների Մեծ հայրենադարձությանը նվիրված «Դարձ ի շրջանս յուր» նախագծի երրորդ ֆիլմն է, որը ներկայացնում է ներգաղթողների խնդիրները՝ արդեն 1960-80-ականներին։ 

Կինոդիտմանը հաջորդեց հետաքրքիր և բովանդակալից քննարկում երիտասարդների մասնակցությամբ: Տիգրան Պասկևիչյանը պատասխանեց իրեն ուղղված հարցերին, որոնցից մեկը վերաբերում էր այն ժամանակվա և այժմյան արտագաղթի պատճառների նմանությանը.

«Այն արդարությունը, որի մասին խոսում են այն ժամանակ արտագաղթողները, կապ չունի արդարադատության հետ, դա ավելի լայն, ավելի առաձգական հասկացություն է, և դրա մեջ ամենակենտրոնական տեղում դրված է աշխատելու հնարավորությունը: Բոլորի մոտ 40-ականներին Հայաստան գալուց հետո ամենամեծ շոկը եղել է այն, որ իրենք հասկացել են, որ ձեռներեցությամբ չեն կարող զբաղվել, որ իրենք պետք է գնան գործարաններում, պետական հիմնարկներում աշխատեն, մինչդեռ իրենց խոստացել էին...

Իրենց ասել էին` ձեր արհեստանոցները բերե'ք, ձեր արտելները բերե'ք և այլն: Ավելի շատ այդ խնդիրն է, և այսօրվա արտագաղթի հիմնական պատճառներից մեկը աշխատելու հնարավորությունն է: Մարդը գործը սկսում է, գործը չսկսած հարկայինը գալիս է, օրը մեջ հարկային օրենքներ են որոշում, ամեն օր  մի բան փոխվում է և այլն:

Հայաստան նորից հայրենադարձություն կարող է լինել մի դեպքում. երբ Հայաստանը դառնա ապրելու և աշխատելու համար հրապուրիչ տեղ:»

 

Աստղիկ Կիրակոսյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս