loader
ՅՈւՆԵՍԿՕ-ն քամանչան Ադրբեջանի և Իրանի մշակույթի մաս է ճանաչել

ՅՈւՆԵՍԿՕ-ն քամանչան Ադրբեջանի և Իրանի մշակույթի մաս է ճանաչել

Քամանչայի կատարողական արվեստը և այդ երաժշտական գործիքի պատրաստումը ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ Միավորված ազգերի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության կողմից ներառվել է ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում՝ որպես Ադրբեջանի և Իրանի մշակույթի նմուշ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով Ադրբեջանի մշակույթի և զբոսաշրջության նախարարության մամուլի ծառայությանը:

« Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նստաշրջանում Ադրբեջանի և Իրանի կողմից համատեղ ներկայացված «Լարային երաժշտական քամանչա գործիքի պատրաստումն ու դրա կատարողական արվեստը» ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում»,- ասված է հաղորդագրությունենքնում:

 Ադրբեջանի կողմից ներկայացված տոլմա ճաշատեսակի պատրաստման ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից նույնպես  ընդգրկվել է ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում: 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին Հարավային Կորեայի Հանրապետությունում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման հարցերով միջկառավարական կոմիտեի 12-րդ նստաշրջանի շրջանակներում որոշում կայացվեց Հայաստանի կողմից ներկայացված «Քոչարի, ավանդական խմբապար» (“Kochari, traditional group dance”) հայտն ընդգրկել Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում:

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս