loader
AliExpress Russia. Mail.Ru-ն, «МегаФон»-ը և Alibaban-ն համատեղ ընկերություն են ստեղծում

AliExpress Russia. Mail.Ru-ն, «МегаФон»-ը և Alibaban-ն համատեղ ընկերություն են ստեղծում

Mail.Ru Group-ը, «МегаФон»-ը, Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամն ու Alibaba Group-ը ստրատեգիկ համագործակցություն են կնքել և պայմանավորվել են Ռուսաստանում և ԱՊՀ-ում սոցիալական կոմերցիայի ծառայության ոլորտում աշխատանքի համար համատեղ կազմակերպության ստեղծման մասին: Համագործակցության արդյունքը կլինի AliExpress Russia պլատֆորմը, որում կընդգրկվեն Alibaba Group-ի ռուսական առկա ակտիվները, որոնց թվում են AliExpress-ը և Tmall-ը:

Նոր նախագիծը մուտք կստանա դեպի Mail.Ru Group-ի սոցցանցերի, մեսենջերիների, էլեկտրոնային փոստի և օնլայն-խաղերի աուդիտորիա: Սպասվում է, որ բոլոր գործընկերները կկարողանան «սոցիալ կոմունիկացիայի, խաղերի և գնումների համար միավորված պլատֆորմ» ստեղծել, իսկ ձեռներեցները մուտք կստանան դեպի Չինաստանի, Հարավ-Արևելյան Ասիայի, Թուրքիայի, Եվրոպայի, Հնդկաստանի և այլ երկրների սպառողների: Գործարքի ավարտը պլանավորված է 2019 թվականի առաջին եռամսյակում:

Հնարավոր է, որ AliExpress Russia-ի արժեքը մոտ 2 մլրդ դոլար կկազմի: 
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս