loader
«Яндекс»-ի եկամուտը եռակի աճել է

«Яндекс»-ի եկամուտը եռակի աճել է

«Яндекс» ընկերությունը հրապարակել է 2018 թվականի երրորդ եռամսյակի եկամուտի մասին հաշվետվությունը, որի համաձայն նրա շահույթը, հուլիսից մինչև սեպտեմբեր, աճել է եռակի (39%)՝ 32,6 մլրդ ռուբլի կազմելով: Միաժամանակ, ընկերության մաքուր շահույթն աճել է 5,5 անգամ՝ մինչև 4,8 մլրդ ռուբլի: «Яндекс»-ի եկամուտի հիմնական աղբյուրը գովազդն է, որը երրորդ եռամսյակում կազմել է ընկերության ընդհանուր շահույթի 80%-ը, անցած տարվա 93%-ի դիմաց և երկրորդ եռամսյակի 83%-ի դիմաց:

«Авто.ру», «Яндекс.Недвижимость» և «Яндекс.Работа» հայտարարությունների սերվիսներն ընկերությանը 988 մլն ռուբլի են բերել (80% աճ), «Кинопоиск», «Яндекс.Музыка», «Яндекс.Афиша» և «Яндекс.Телепрограмма» մեդիասերվիսները՝ 414 մլն ռուբլի (43% աճ), իսկ «Дзен», «Яндекс.Облако», «Яндекс.Здоровье», «Яндекс.Драйв» և Yandex Data Factory փորձարարական նախագծերը՝ 706 մլն ռուբլի:

Հայտնի է նաև, որ «Яндекс.Такси», «Яндекс.Еда» և Uber ծառայությունների եկամուտն աճել է 344%-ով՝ 5,1 մլրդ ռուբլի կազմելով: Նշվում է, որ «Яндекс.Такси»-ն առաջին անգամ է ռուսական շուկայում եկամուտ ցուցադրել: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս