loader
«Яндекс. Переводчик»-ում օտար լեզուների ուսումնասիրության համար նոր ֆունկցիա է հայտնվել

«Яндекс. Переводчик»-ում օտար լեզուների ուսումնասիրության համար նոր ֆունկցիա է հայտնվել

«Яндекс.Переводчик»-ում բառերով և նախադասություններով ընտրանի ստեղծելու հնարավորություն է հայտնվել: Ֆունկցիան նախատեսված է նրանց համար, ովքեր օտար լեզուներ են հետազոտում են: Բացի այդ, ընտրանիով կարելի է կիսվել, իսկ նրանցից ամենահետաքրքիրները հասանելի կլինեն սերվիսի բոլոր օգտատերերին:

Օգտատերը կարող է ընտրանու մեջ թարգմանությամբ ցանկացած բառ կամ մի ողջ նախադասություն պահպանել, այնուհետև ցանկացած պահին վերադառնալ նրանց հետազոտմանը: Նոր ֆունկցիայից կարելի է օգտվել լեզուների ինքնուրույն ուսումնասիրության, ինչպես նաև դասախոսի հետ պարապմունքների ժամանակ, որպեսզի նյութն ավելի հստակ հիշվի: Դասախոսը կամ աշակերտը ընտրանու մեջ կարող են հավաքել դասի ընթացքում ուսումնասիրած բոլոր նոր բառերը, կամ նորույթն օգտագործել ստուգողական աշխատանքի կամ քննության համար, այնուհետև կիսվել խմբի հետ: Եթե ընտրանու հեղինակը նոր բառեր ավելացնի, ապա հետևորդները ավտոմատ տեղեկացված կլինեն: Ընտրանիները կարելի է կազմել բոլոր 95 լեզուներով, որոնք ներկայացված են «Яндекс. Переводчик»-ում՝ ռուսերենից մինչև էմոձիներ:

Ֆունկցիան արդեն հասանելի է iOS, Android պլատֆորմների հավելվածների և դեսքթոփ-տարբերակի համար: 
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս