loader
Facebook-ը նախատեսում է բանկերից ստանալ օգտատերերի ֆինանսական տվյալները

Facebook-ը նախատեսում է բանկերից ստանալ օգտատերերի ֆինանսական տվյալները

Վերջին տարվա ընթացքում Facebook ընկերությունը դիմել է բազմաթիվ խոշոր բանկերին (JPMorgan Chase, Wells Fargo, Citigroup, U.S. Bancorp), օգտատերերի ֆինանսական տեղեկատվության համար, այդ թվում նաև բանկային քարտերի տրանզակցիաների և հաշվի վիճակի մասին տվյալների:

Սոցցանցը դեպի ֆինանսական տվյալներ իր հետաքրքրությունը բացատրել է նոր ծառայությունների ներմուծմամբ, որոնք կարող են օգտակար լինել օգտատերերին: Ընկերությունը մտադիր է պլատֆորմ դառնալ, որում կարելի է գնել կամ վաճառել ապրանքներ ու ծառայություններ: Այս դեպքում, բանկերը մուտք կստանան դեպի նոր պոտենցիալ հաճախորդների: Խոսքը գնում է, օրինակ՝ հենց սոցցանցում հաշվի դրության մասին տեղեկատվության ցուցադրության հնարավորությունը:

Բանկերի հետ Facebook-ի բանակցություններում գլխավոր հարցը հաճախորդների գաղտնիությունն է, հաշվի առնելով Cambridge Analytica-ի հետ սկանդալը: Facebook-ը հայտնում է, որ չի պատրաստվում երրորդ անձանց փոխանցել օգտատերերի ֆինանսական տվյալները կամ կամ օգտագործել թարգեթային գովազդի կարգավորման համար: Facebook-ի մամլո քարտուղար Էլիզաբեթ Դայանի խոսքերով, ընկերությունը գովազդի նպատակով գնումների մասին հաճախորդների տվյալների օգտագործման մասով բանկերի հետ պայմանագրեր կամ գործընկերություն չունի: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս