loader
Facebook-ը օգտատերերի անձնական տվյալները փոխանցում էր Microsoft-ին, Apple-ին, Amazon-ին և այլ խոշոր ընկերություններին

Facebook-ը օգտատերերի անձնական տվյալները փոխանցում էր Microsoft-ին, Apple-ին, Amazon-ին և այլ խոշոր ընկերություններին

The New York Times-ը, պարբերական տիրապետության տակ գտնվող փաստաթղթերին, ընկերության աշխատակիցների հետ հարցարզույցներին հղում կատարելով, հայտնում է, որ Facebook-ը խոշոր ընկերություններին տրամադրում էր իր օգտատերերի անձնական տվյալները (ինչպես փակ, այնպես էլ՝ բաց): Օրինակ՝ Microsoft Bing որոնողականն, առանց օգտատերերի համաձայնության, իմանում էր նրանց բոլոր ընկերների անունները, իսկ Amazon-ը ստանում էր օգտատերերի անուններն ու կոնտակտային տեղեկատվությունը, Netflix-ը և Spotify-ն կարդում էին անձնական նամակագրությունը, Apple-ը մուտք է ունեցել դեպի կոնտակտներ: Ընդհանուր առմամբ, մուտք են ստացել ավելի քան 150 ընկերություններ, հիմնականում տեխնոլոգիական բնագավառից, որոնց թվում են օնլայն-ռիթեյլերները, զվարճանքի ընկերությունները, ավտոարտադրողներն ու մեդիան:

Facebook-ը խոշոր ընկերությունների հետ փոխհարաբերության նման տարբերակը տեղեկատվական գործընկերություն է անվանում: Սոցցանցը երբեք չի վաճառել օգտատերերի անձնական տվյալները, այլ դրանք փոխանակում էր այն ամենով, ինչը կարող էր շահավետություն բերել ընկերությանը, օրինակ՝ գովազդից եկամուտի ավելացումը: Facebook-ը հայտնում է, որ գործընկերներից ոչ ոք չի չարաշահել սոցցանցի կողմից տրամադրված տվյալներով: Սակայն, գործընկերներից շատերը ոչ մի կերպ չեն մեկնաբանել հարցն այն մասին, թե արդյոք այս առթիվ եղել են որևէ ստուգումներ և ինչում էին դրանք կայանում: Միայն BlackBerry-ն և Yandex-ը հայտարարել են, որ Facebook-ի ներկայացուցիչները, անգամ, չէին ակնարկում հնարավոր ստուգումների մասին: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս