loader
Facebook-ը թուլատրել է պրոֆիլում երաժշտություն ավելացնել

Facebook-ը թուլատրել է պրոֆիլում երաժշտություն ավելացնել

Facebook սոցցանցում նոր ֆունկցիաներ են հայտնվել, որոնք օգտատերերին թույլ են տալիս կիսվել սիրելի երաժշտությամբ: Թրեքերը կարելի է ավելացնել Facebook Stories-ում և փոսթերում:

Լուսանկարների կամ վիդեոների աուդիոներն ընտրելու համար, անհրաժեշտ է սեղմել սթիքերների իկոնայի վրա և «երաժշտական սթիքեր» ընտրել: Այնուհետև, ընտրված երաժշտությամբ սթիքերը կավելացվի փոսթին: Facebook-ի բազայում առկա են 7 մլն թրեքեր. դեռևս դրանք կարող են ավելացնել ԱՄՆ-ի, Ավստրալիայի, մի շարք եվրոպական երկրների բնակիչները:

Բացի այդ, Facebook-ը մոտ ապագայում օգտատիրոջ պրոֆիլում երաժշտություն ավելացնելու ֆունկցիա կստեղծի. երգերն արտացոլվելու են էջի վերնամասում, անվան և լուսանկարի տակ: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս