loader
Հետաքննչական կոմիտեն Telegram-ում նամակագրությունները կոտրել թույլ տվող սարքավորում է գնել

Հետաքննչական կոմիտեն Telegram-ում նամակագրությունները կոտրել թույլ տվող սարքավորում է գնել

ՌԴ Հետաքննչական կոմիտեի ռազմական կառավարումը MeyaPico չինական ընկերությունից iDC-8811 Forensic MagiCube համակարգիչներից և սմարթֆոններից տվյալները դուրս բերող համալիր է գնել: Կառույցի կարծիքով, սարքը կօգնի դեկոդավորել Telegram-ի, WhatsApp-ի, Skype-ի և Viber-ի բոլոր օգտատերերի նամակագրությունները:

Սարքավորումը գնվել է 5 մլն ռուբլիով. MagiCube-ը կարող է կոտրել Apple և Android օպերացիոն համակարգերով սարքերը, ինչպես նաև տվյալներ ստանալ սոցցանցերից (այդ թվում Facebook-ից և Twitter-ից): «Эстер Солюшнс» ընկերության գլխավոր տնօրեն Դմիտրի Սատուրչենկոյի խոսքերով, MagiCube-ը 9 րոպեում կարող է iPhone կոտրել, և համալիրի գլխավոր խնդիրը «մեսենջերներից զգայուն տվյալներ ստանալն է, որտեղ 80-90% հետաքրքիր տեղեկատվություն է պարունակվում»:

Հիշեցնենք, որ 2016 թվականից մեսենջերները պարտավոր են իշխանություններին հաղորդագրությունների դեկոդավորման համար տվյալներ տրամադրել: Այս պահանջը պայմանավորված է պատգամավոր Իրինա Յարովայի և սենատոր Վիկտոր Օզերովի «հակատեռորիստական»  փաթեթով: 
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս