loader
Հրատարակչատները «Яндекс»-ին մեղադրում են արգելափակված կայքեր արտացոլելու մեջ

Հրատարակչատները «Яндекс»-ին մեղադրում են արգելափակված կայքեր արտացոլելու մեջ

Գրքային հրատարակչատների շահերը ներկայացնող ՌԴ Համացանցում հեղինակային իրավունքի պաշտպանության գծով ասոցիացիան (АЗАПИ) «Яндекс»-ի դեմ ուղղված «Роскомнадзор»-ին բողոք է ներկայացրել. «Эксмо-АСТ», «Азбука-Аттикус» և Alpina Digital ռուսական խոշոր հրատարակչատները «Яндекс»-որոնողականին մեղադրել են RuTracker և «Либрусек» արգելափակված ապօրինի կայքերի հղումներն արտացոլելու մեջ:

Հիշեցնենք, որ դեպի այդ ռեսուրսներ մուտքն արգելափակվել է դեռևս 2016 թվականին: Բողոքի մեջ նշվում է, որ «Яндекс»-ում արգելափակված կայքերի «հայելիներ» որոնելիս այն խորհուրդ տրվող կայքերի թվում նաև տալիս է RuTracker և «Либрусек» օրիգինալ կայքերի հղումը: Այժմ «Яндекс»-ին մինչև 700,000 ռուբլի տուգանք է սպառնում կամ արգելափակում, եթե սերվիսը հրաժարվի կատարել իրավատերերի պահանջները և միջոցներ չձեռնարկի, խախտումները վերացնելու համար: «Яндекс»-ի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել ստեղծված իրավիճակը:
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս